Գլխավոր էջ
 
Երևանի հ.45 հիմնական դպրոց ՈՒրբաթ, 29.03.2024, 03:57



Ողջույն Гость | RSS
Գլխավոր էջ
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
տեղեկություններ դպրոցի մասին [1]
տնoրինություն [4]
ուսուցչական կազմ [4]
աշակերտական կոմիտե [2]
նորություններ [478]
միջոցառումներ [133]
բաց դասեր [141]

Մեր հարցումը
Գնահատեք h.45 հիմնական դպրոցի կայքը
Всего ответов: 329

Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Գլխավոր էջ » Նյութերի արխիվ
« 1 2 ... 9 10 11 12 13 ... 16 17 »

Հ. 45 հիմնական դպրոցի IV գ դասրանի աշակերտները (դասվար` Ն. Բաղդասարյան) այցելեցին Սարդարապատ : Էքսկուրսիայի նպատակն էր երեխաներին ծանոթացնել Սարդարապատի պատմությանը և հաղորդակից դարձնել հայ ժողովրդի մշակույթին: Երեխաները ծանոթացան հուշահամալիրի ստեղծման պատմությանը և իմացան ճակատամարտի դերն ու նշանակությունը հայ ազգի համար: Այցելեցին նաև Զվարթնոց տաճարը և ծանոթացան տաճարի պատմությանը: Էքսկուրսիան ուներ հայրենասիրական, գեղագիտական, դաստիարակչական մեծ նշանակություն:

Категория: նորություններ | Просмотров: 301 | Добавил: varssh | Дата: 03.12.2019

Նոյեմբերի 26-ին հ. 45 հիմնական դպրոցի VIII գ դասարանում անցկացվեց բաց դաս <<Երկրաչափություն>> առարկայից (ուսուցչուհի` Գ. Բաղրամյան):
Դասի թեման էր Շրջանագիծ: Շրջանագծի և ուղղի փոխադարձ դասավորությունը: Շրջանագծի շոշափող: Դաս նպատակն էր ամրապնդել և խորացնել գիտելիքները շրջանագծի մասին, զարգացնել տեսական գիտելիքները գործնական խնդիրների լուծման ժամանակ :Սովորողները լուծեցին խնդիրներ, խոսեցին նման երկրաչափական պատկերների կիրառումն առօրյայում:Դասն ուղեկցում էր տեսաժապավենի ցուցադրությամբ:

Категория: բաց դասեր | Просмотров: 283 | Добавил: varssh | Дата: 03.12.2019

Նոյեմբերի 18-ին VI գ դասարանի սովորողները ուսուցչուհի Ա. Սահակյանի գլխավորությամբ ներկայացրեցին բաց դաս Լեոնարդո դա Վինչիի << Ոդիական երախտագիտություն >> թեմայով: Դասը բավականին հետաքրքիր էր, սովորողները տեղեկություններ էին հավաքել հեղինակի մասին, բեմականացրել էին ստեղծագործությունը ` ավելացնելով երկխոսություններ:Ներկայացրեցին Լեոնարդո դա Վինչիին որպես նկարիչ : Ողջ դասի ընթացքում կարմիր թելի նման անցնում էր երախտագիտության գաղափարը:

Категория: բաց դասեր | Просмотров: 379 | Добавил: varssh | Дата: 03.12.2019

Նոյեմբերի 10-ին հ. 45 հիմնական դպրոցի IVգ դասարանի աշակերտները դասղեկ Ն. Բաղդասրյանի գլխավորությամբ այցելեցին Խոր Վիրապ: Էքսկուրսիայի նպատակն էր երեխաներին ծանոթացնել Խոր Վիրապի պատմությանը և հաղորդակից դարձնել հայ ժողովրդի մշակույթին, հարգանք սերմանել մեր հոգևոր և նյութական մշակութային արժեքների նկատմամբ: Սովորողները ծանոթացան մշակույթի մեծագույն արժեքներ ներկայացնեղ եկեղեցու պատմությանը, ճարտարապետությանը, հիացան Արարատ լեռան շքեղ տեսքով և վայելեցին գունագեղ աշունը:Էքսկուրսիան բազմաբովանդակ էր և ուսուցանող:

Категория: նորություններ | Просмотров: 312 | Добавил: varssh | Дата: 03.12.2019

2019թ. նոյեմբերի 10-ին IX բ դասարանի սովորողները դասղեկ Ա. Փարսադանյանի և ծնողների հետ կազմակերպեցին էքսկուրսիա Գառնի հեթանոսական տաճար և Գեղարդ վանական համալիր: Ճանապարհին կանգ առան Չարենցի կամարի մոտ: Սովորողներին ուղեկցում էր << Plantastik Tour>> տուրիստական կազմակերպության էքսկուրսավարը, ով հետաքրքիր տեղեկություններ հաղորդեց Չարենցի կամարի ,Գառնի տաճարի, խաչքարերի և Գեղարդի համալիրի մասին: Սովորողներն ուշադիր լսում էին, ապա պատասխանում էքսկուրսավարի ամփոփիչ հարցերին: Ետ վերադառնալու ճանապարհին աշակերտները հանգստյան գոտիներից մեկում վայելեցին հրաշալի և գունագեղ աշունը: Էքսկուրսիան բազմաբովանդակ էր և ուսուցանող:

Категория: նորություններ | Просмотров: 297 | Добавил: varssh | Дата: 11.11.2019

ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաջնությամբ աշխարհի տարբեր երկրներում  ամեն տարի նշվում է Մեդիագրագիտության շաբաթ` կրթական նախագծերով ու միջոցառումներով:

 ՀՀ Կրթության , գիտության , մշակույթի և սպորտի նախարարությունը և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը նոյեմբերի 1-8-ը հայտարարել էին  Մեդիագրագիտության կրթական շաբաթ Հայաստանի բոլոր դպրոցներում:

Միանալով միջազգային շարժմանը` հ. 45 հիմնական դպրոցում  անցկացվեց մեդիագրագիտության թեմաներով բաց դասեր, դիտումներ, քննարկումներ  և կրթական խաղեր:

Категория: նորություններ | Просмотров: 277 | Добавил: varssh | Дата: 08.11.2019

Հոկտեմբերի 27-ին հ. 45 հիմնական դպրոցի IX բ դասարանի սովորողները դասղեկ Ա. Մկրտումյանի և ծնողների հետ այցելեցին Դսեղ` Հ. Թումանյանի ծննդավայր:
Սովորողները մոտիկից տեսան և ճանաչեցին այն ամենը, ինչով շրջապատված էր Ամենայն հայոց բանաստեղծը իր մանկության տարիներին: Էքսկուրսիան բարձրացրեց աշակերտների գեղագիտական ճաշակը և նպաստեց նրանց աշխարհայացքի լայնացմանը:

Просмотров: 276 | Добавил: varssh | Дата: 08.11.2019

Հ. 45 հիմնական դպրոցի VIII բ դասարանի սովորողները դասղեկ Գ. Բաղրամյանի հետ այցելեցին Սաղմոսավանք, Կարմրավանք, Ս. Գևորգ եկեղեցիները : Սովորողները ծանոթացան մշակույթի մեծագույն արժեքներ համարվող եկեղեցիների պատմությանը, ճարտարապետությանը:
Ուսուցողական էքսկուրսիայի նպատակն էր սովորողներին հաղորդակից դարձնել հայ ժողովրդի մշակույթին, հարգանք սերմանել մեր հոգևոր և նյութական մշակութային արժեքների նկատմամբ:
Էքսկուրսիան ուներ հայրենասիրական, գեղագիտական, դաստիարակչական մեծ նշանակություն:

Категория: նորություններ | Просмотров: 292 | Добавил: varssh | Дата: 07.11.2019

Հոկտեմբերի 29-ին IX բ դասարանի սովորողները դասղեկ Ա. Փարսադանյանի և ծնողների հետ այցելեցին << Մոսկվա>> կինոթատրոն` << Իմ խաչը>> կինոֆիլմը դիտելու:
Սովորողները համակ ուշադրությամբ դիտեցին ֆիլմը:Այն նվիրված էր արցախյան պատերազմին , հայրենասիրական էր և ուսուցանող : Կինոֆիլմում ցուցադրվում էին նաև վավերագրական կադրեր արցախյան պատերազմից: Սովորողները հուզված էին և տպավորված : Նրանք, բավականություն ստացած, վերադարձան:

Категория: նորություններ | Просмотров: 264 | Добавил: varssh | Дата: 07.11.2019

Հոկտեմբերի 20-ին հ 45 հիմնակն դպրոցի VIII ա դասարանի սաները պատմության ուսուցչուհի Ա. Բաղդասարյանի նախաձեռնությամբ այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Հռիփսիմե, Գայանե, Շողակաթ եկեղեցիները: Սովորողները ծանոթացան մշակույթի մեծագույն արժեքներ համարվող եկեղեցիների պատմությանը, ճարտարապետությանը, այցելեցին գանձարան:
Ուսուցողական էքսկուրսիայի նպատակն էր սովորողներին հաղորդակից դարձնել հայ ժողովրդի մշակույթին, հարգանք սերմանել մեր հոգևոր և նյութական մշակութային արժեքների նկատմամբ:
Էքսկուրսիան ուներ հայրենասիրական, գեղագիտական, դաստիարակչական մեծ նշանակություն:

Категория: նորություններ | Просмотров: 286 | Добавил: varssh | Дата: 07.11.2019

Այ​ց թանգարաններում​​​​​​

Категория: նորություններ | Просмотров: 293 | Добавил: varssh | Дата: 07.11.2019

Հոկտեմբերի 24-ին Iա դասարանի սովորողները, դասավար Լ. Այվազյանի գլխավորությամբ այցելեցին Հայաստանի բնության պետական թանգարան:
Երեխաները ծանոթացան թանգարանի 4 սրահներում ցուցադրված ֆլորայի ու ֆաունայի հազվագյուտ տեսակներին : Սրահում ներկայացված էին կաթնասունների, թռչունների, սողունների, երկկենցաղների,ձկների,միջատների, բույսերի տեսակներ,որոնք գրանցված են Կարմիր գրքում:
Այցի հիմնական նպատակը սովորողների բնապահպանական աշխարհայացքի ձևավորումն է:Այցի արդյունքում ձեռք բերած գիտելիքները սովորողները կկիրառեն << Ես և շրջակա աշխարհը>>առարկայի դասընթացի շրջանակներում, իսկ ապագայում ակտիվ մասնակցություն կունենան էկոլոգիական խնդիրների լուծման գծում:

Категория: նորություններ | Просмотров: 313 | Добавил: varssh | Дата: 07.11.2019

Հոկտեմբերի 20-ին I բ,գ,  դասարանների աշակերտները, դասվարներ` Ն. Ավետիսյանի և Գ. Բաղդասարյանի գլխավորությամբ կազամակերպել էին ուսումնաճանաչողական այց Օշական՝ իրենց երախտագիտությունը հայտնելու մեր դպրության նախահորը: Նրանք հանդես եկան ասմունքով, երգով, խոնարհվեցին և ծաղիկներ դրեցին հայերենի առաջին ուսուցիչ Մեսրոպ Մաշտոցի շիրիմին, խոստացան լավ սովորել և կատարել մեծ ուսուցչի պատգամները: Վերջում դասվարը երեխաներին հանձնեց պատվոգրեր, որտեղ պետք է գրեին մեսրոպյան այբուբենի առաջին տառը: Օրը հագեցած էր, հետաքրքիր և անակնկալներով լի:

Категория: նորություններ | Просмотров: 305 | Добавил: varssh | Дата: 07.11.2019

1-ին ա դասարանում տոն էր /դասվար՝ Ա. Եղիազարյան/. աշակերտները նշում էին Ա հնչյուն-տառի ծնունդը: Միջավայրը լի էր ուրախ ու հաճելի տրամադրությամբ: Ամենուրեք թևածում էր մաշտոցյան շունչն ու խորհուրդը՝ ևս մեկ անգամ հաստատելով,որ անմահ է հայոց այբուբենը,երբ հնչում է թոթովախոս մանուկների շուրթերից: Աշակերտների հայեցի խոսքն ու կենսուրախ երգերը անջնջելի տպավորություն գործեցին՝ գրավելով իրենց պարզությամբ ու անմիջականությամբ:

Категория: բաց դասեր | Просмотров: 274 | Добавил: varssh | Дата: 06.11.2019

Հոկտեմբերի 18-ին I բ դասարանում (դասվար` Գ. Բաղդասարյան) անցկացվեց ‹‹Ա›› հնչյուն -տառի շնորհանդես: Աշակերտները ներկայացրեցին իրենց նախաայբբենական շրջանի նախագիտելիքները:: Այնուհետև անտառի բնակիչների օգնությամբ գտան գանձարանի բանալին և բացեցին գանձարանի դուռը: Գանձարանից դուրս եկան ‹‹Ա›› մեծատառը և ‹‹ա ››փոքրատառը: Պատմեցին թեմատիկ նկարը և կատարեցին վանկային և հնչյունային վերլուծություններ:

Категория: բաց դասեր | Просмотров: 300 | Добавил: varssh | Дата: 06.11.2019

Հոկտեմբերի 18-ին Iգ դասարանում հանդիսավոր նշեցին <<Ա>> հնչյուն-տառի շնորհանդեսը(դասվար՝ Ն. Ավետիսյան):Գիտելիքների զարմանահրաշ աշխարհում <<Ա>> տառի մուտքը երեխաների և ներկաների համար վերածվեց հեքիաթային տոնի: Թոթովախոս փոքրիկներն իրենց երգով, դերային խաղով, գեղեցիկ ասմունքով, գիտելիքներով, անկեղծ ու բարի ժպիտներով հիացրեցին ներկաներին: Նախաայբբենական շրջանում ձեռք բերած գիտելիքների շնորհիվ հաղթահարեցին բազմաթիվ փորձություններ և <<Ա>> տառով մուտք գործեցին հայոց այբուբենի գանձարան: Համակարգելով և ամրապնդելով իրենց ունեցած գիտելքները, կարողացան բառերը ենթարկել հնչյունային վերլուծության, վանկատել, ստեղծեցին բառերի կառուցվածքային գծապատկերներ: Խաղացին հետաքրքիր և թեմատիկ խաղեր: Դասը հագեցած էր, բազմաբովանդակ և ուսանելի: Դասին ներկա էին դպրոցի տնօրենությունը, ուսուցիչներ, ծնողներ:

Категория: բաց դասեր | Просмотров: 328 | Добавил: varssh | Дата: 06.11.2019

Էրեբունի-Երևան 2801
Էրեբունցիները հերթական անգամ ապացուցեցին, որ Երևանի սկիզբը հենց Էրեբունին է:Երևանի հ.45 հիմնական դպրոցն իր ուսուցչական և աշակերտական կազմով մասնակցություն ունեցավ Էրեբունի-Երևան տոնակատարությանը, քանի որ այս տոնն առավել հոգեհարազատ էր մեզ`

Категория: նորություններ | Просмотров: 271 | Добавил: varssh | Дата: 23.10.2019

Երևանի հ. 45 հիմնական դպրոցի Vա դասարանի սովորողները (դասղեկ` Ս. Հարությունյան) սույն թվականի հոկտեմբերի 12-ին էքսկուրսիա էին կազմակերպել դեպի Խոր Վիրապ, Նորավանք, Պարույր Սևակի տուն թանգարան: Մասնակիցները մեծ հետաքրքրությամբ ուսումնասիրեցին պատմական վայրերը , որ դարեր առաջ հայ ժողովրդի կյանքում բախտորոշ իրադարձություններ էին տեղի ունեցել : Պ. Սևակի տուն-թանգարանում ծանոթացան մեծ գրողի և մարդու կյանքի և գործունեության մասին: Սովորողները հիացան երկնահուպ լեռների բարձունքում բազմած չքնաղ Նորավանքի ճարտարապետությամբ :

Просмотров: 301 | Добавил: varssh | Дата: 21.10.2019

Հ. 45 հիմնական դպրոցի VII ա դասարանում անցկացվեց բաց դաս ‹‹Կենսաբանություն ›› առարկայից (ուսուցչուհի` Գ. Սահրադյան): Դասի թեման` Սնկերի թագավորությունը: Դասի նպատակն էր բացահայտել սովորողների գիտելիքները սնկերի կառուցվածքի և առանջնահատկությունների մասնի: Երեխաները խոսեցին ուտելի և թունավոր սնկերի մասին, սնկերի դերը բնության և մարդու կյանքում, սնկերի բազմազանության մասին:
Դասի ընթացքում օգտագործվեցին ՏՀՏ միջոցներ և սովորողները դիտեցին տեսանյութ :Դասը հագեցված էր դիդակտիվ նույթերով և բավականին հետաքրքիր ու բովանդակալից էր:

Категория: բաց դասեր | Просмотров: 347 | Добавил: varssh | Дата: 21.10.2019

Հոկտեմբերի 13-ին II ա դասարանի սովորողները, դասվար Լ. Այվազյանի գլխավորությամբ, այցելեցին բուսաբանական այգի: Այցի նպատակը ոչ միայն այգում և ջերմոցներում էքսկուրսիա անցկացնելն էր, այգու հարուստ բուսական աշխարհին սովորողներին ծանոթացնելը, այլ նաև բնապահպանական կարողությունների ձևավորումը: Այդ նպատակով էլ նախապես պատրաստվել էին թեմային համապատասխան վահանակներ,որոնք սովորողները ներկայացրեցին այգու մյուս այցելուներին:
Այգում երեխաները հանգստացան ,նկարեցին, գունավոր տերևներով պատրաստեցին ապլիկացիաներ:
Այցն աննկատ չմնաց նաև այգու տնօրենության ուշադրությունից: Սովորողներն արժանացան բուսաբանական այգու տնօրենության գովեստին`հետաքրքիր մտքի, մոտեցման և լավ պահվածքի համար:

Категория: նորություններ | Просмотров: 310 | Добавил: varssh | Дата: 21.10.2019

Հոկտեմբերի 11-ին հ. 45 հիմնական դպրոցի 8գ դասրանի աշակերտները (դասղեկ` Գ.Բաղրամյան ) այցելեցին Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան: Երեխաները հետաքրքրությամբ ուսումնասիրեցին սեպագրերը , գտածոները և հպարտությամբ խոսեցին մեր քաղաքի պատմությամ մասին , որ այժմյան Երևանի պատմությունը սկսվում է հենց այստեղից: Այնուհետև բարձրացան բլրի գագաթ,որտեղ գտնվող ամրոցի ավերակներն ու որմնանկարները խոսում են հեռավոր դարերի բարձր գեղարվեստական նվաճումների մասին:
Աշակերտները համալրեցին իրենց գիտելիքները և գիտելիքով զինված հեռացան Էրեբունի պատմահնագիտական թանգարանից:

Категория: նորություններ | Просмотров: 288 | Добавил: varssh | Дата: 21.10.2019

Հոկտեմբերի 13-ին հ. 45 հիմնական դպրոցի VI գ դասարանը դասղեկ Ա. Սահակյանի գլխավորությամբ իր հերթական էքսկուրսիան կատարեց Մայր աթոռ Սուրբ Էջմիածին: Ճանապարհին դասարանը եղավ Ս. Հռիփսիմե և Ս. Գայանե եկեղեցիներում: Երեխաները ծանոթացան եկեղեցիների կառուցման պատմությանը, եղան Էջմիածնի թանգարանում: Գիտելիքների պաշարն ավելացրած, ուրախ տրամադրությամբ վերադարձան տուն:

Категория: նորություններ | Просмотров: 260 | Добавил: varssh | Дата: 21.10.2019

Հոկտեմբերի 12-ին h. 45 հիմնական դպրոցի IV բ դասարանի աշակերտները (դասվար` Ա. Սարգսյան) ուղևորվեցին Գյումրի: Ճանաչողական արշավը սկսվեց Գյումրիի ժողովրդական ճարտարապետության, քաղաքային կենցաղի և ազգային ճարատարապետության թանգարանից, որտեղ ներկայացված էր Գյումրվա առօրյան, մշակույթն ու պատմությունը, որը հայտի է Ձիթողցոնց տուն-թանգարան անվամբ: Այնուհետև այցելեցին Մհեր Մկրտչյանի,Հովհաննես Շիրազի և Ավետիք Իսահակյանի տուն թանգարանները:
Շրջեցին քաղաքով՝ Գյումրու հին փողոցներով , հրապարակին կից <<7 վերք>> և <<Ամենափրկիչ>> եկեղեցիներով, այնուհետև Գյումրու կենտրոնական զբոսայգի և եղան նաև Սև բերդում: Ուրախ տրամադրությամբ և անկրկնելի տպավորություններով երեխանները վերադարձան տուն:

Просмотров: 313 | Добавил: varssh | Дата: 21.10.2019

Հոկտեմբերի 6-ին Երևանի հ 45 հիմնական դպրոցի VII ա դասարանի սովորողները(դասղեկ` Ա. Հակոբյան) գնացքով մեկնեցին Գյումրի: Երեխաները ծանոթացան քաղաքին, եղան Մ Մկրչյանի ,Հ. Շիրազի , Ավ Իսահակյանի և <<Մինի>> արվեստի թանգարաններում: Այցելեցին <<Պլպլան ժամ >> և Սուրբ Նշան եկեղեցիները, ծանոթացան Ամենափրկիչ եկեղեցու պատմությանը : Շրջեցին Վարպետաց փողոցով և եղան նաև Սև բերդում: Աշնանային Գյումրին գեղեցիկ և հրապուրիչ էր: Ուրախ տրամադրությամբ և անկրկնելի տպավորություններով երեխանները վերադարձան տուն:

Категория: նորություններ | Просмотров: 313 | Добавил: varssh | Дата: 21.10.2019

Հոկտեմների 5-ին հ. 45 հիմնական դպրոցի VIII ա, գ դասարանների աշակերտները (դասղեկներ`Գ. Բաղրամյան, Ա. Բաղդասարյան) այցելեցին Պատանի հանդիսատեսի թատրոն և դիտեցին Վարդգես Պետրոսյանի ‹‹Վերջին ուսուցիչը›› ներկայացումը:
Սյուժեի հիմքում ոչ միայն դպրոցին առնչվող թեմաներ էին, այլև ընկերությունն ու սերը: Այս ստեղծագործությունը համարժեք էր մերօրյա իրականությանը, որովհետև մեր օրերում էլ կան մարդիկ, ովքեր, ապրելով հետխորհրդային ժամանակաշրջանում, մնացել են խորհրդային մտածելակերպի մեջ, կամ մարդիկ, ովքեր քայլում են ժամանակին համընթաց:Ինչպես ստեղծագործության մեջ, այնպես էլ կյանքում, վերջին ուսուցիչ չի լինում. չէ՞ որ յուրաքանչյուր ուսուցիչ թողնում է իր հետքը, և մենք ամբողջ կյանքում տանում ենք այն մեզ հետ: Թե սերունդների և մարդկային փոխհարաբերությունների խնդիրները, թե դեկորացին և երաժշտական ձևավորումը հնարավորինս մոտեցված էր մեր ժամանակներին:

Категория: նորություններ | Просмотров: 269 | Добавил: varssh | Дата: 08.10.2019

Սեպտեմբերի 23-ին հ. 45 հիմնական դպրոցի IV բ դասարանի աշակերտները (դասվար` Ա. Սարգսյան) այցելեցին Արամ Խաչատրյանի տուն թանգարան: Աշակերտները հնարավորություն ունեցան ստանալու նոր տեղեկություններ աշխարհահռչակ կոմպոզիտորի կյանքի ու ստեղծագործության մասին: Նրանք մեծ հետաքրքրությամբ էին անցնում սրահից սրահ և համակ ուշադրությամբ լսում և պատասխանում հարցերին:
Նման միջոցառումներն օգնում են զարգացնելու աշակերտի մտահորիզոնը, ճանաչելու, գնահատելու ազգի մեծերին:

Категория: նորություններ | Просмотров: 250 | Добавил: varssh | Дата: 04.10.2019

Յուրաքամչյուր սկիզբ ունի նաև ավարտ: Սակայն այդ անցնելիք ճանապարհն է արժևորում այն ավարտը, որը սկիզբն է մի նոր ճանապարհի:
Մայիսյան հաղթանակների շարքերը համալրվեց ևս մեկ հաղթանակով: 
Մայիսի վերջին, Երևանի հ. 45 հիմնական դպրոցում ‹‹Մեսրոպյան տառեր›› համատեքստում , իրենց մեկնաբանությունն ունեցան 1-ին ա դասարանի սաները ( դասվար` Լ. Այվազյան ): Նրանք հանդիսատեսին տարան մանկության կախարդական ճանապարհով , կայանելով և′ բարության , և′ մարդկության , և գիտության կայարաններում, մարդիկ ևս մեկ անգամ վերապրեցին մանկան անկեղծությունն ու ջերմությունը, համոզվելով ,որ երազանքներն իրականանում են, եթե դրանք ճախրել գիտեն:
Առաջին դասարանցիներին ողջունելու էին եկել ուսուցիչները , ծնողները: Նրանց հուղմունքն ու հիացմունքը խոսուն վկան էր միջոցառման բարձր որակի , անկեղծության և կայացած լինելուն: Առաջին դասարանցիները դեռ երկար կհիշեն իրենց առաջին բեմելը, դպրոցական առաջին ծափերն ու ծաղիկները, որոնք կոգևորեն նրանց, թև կտան նրանց նորածին երազանքներին
:

Категория: միջոցառումներ | Просмотров: 356 | Добавил: varssh | Дата: 30.05.2019

Ապրիլի 30-ին հ.45 հիմնական դպրոցի հանդիսությունների դահլիճում ջերմ ու խորհրդավոր տրամադրություն էր տիրում. 3-րդ ա դասարանի աշակերտները դասվար Արմինե Բաբասյանի ղեկավարությամբ ներկայացրին <<Երջանկության գաղտնիք>> մյուզիքլը:
Այն յուրօրինակ հեքիաթ- պիես էր, որը ներկաներին ստիպեց խորհել երջանկության մասին, ծաղիկների զարմանահրաշ աշխարհի օգնությամբ թափանցել մարդու և բնության ներդաշնակ գոյության նուրբ առեղծվածների մեջ: Ի վերջո, հասկանալ, որ կյանքում ՝ սև-սպիտակի հարատև պայքարում ,հաղթում են սերն ու համերաշխությունը,բարությունն ու նվիրումը:
Միջոցառումը հետաքրքիր էր, բազմաբովանդակ, արդիական և ուներ ճանաչողական ու դաստիարակչական մեծ նշանակություն: Այն հրաշալի տպավորություն գործեց և արժանացավ ներկաների բուռն արձագանքին:

Категория: միջոցառումներ | Просмотров: 323 | Добавил: varssh | Дата: 30.05.2019

Մայիսի 2-ին II ա դասարանը (դասվար` Ս. Բաղդասարյան ) Էջմիածնում անցկացրեց յուրօրինակ էքսկուրսիա: Այցելեց <<Մաչանենց>> տուն- թանգարան: 
Էքսկուրսիայի ընթացքում կատարեցին մի շարք հետաքրքիր աշխատանքներ` լավաշ թխեցին, զբաղվեցին կավեգործությամբ, տիկնիկագործությամբ: Առիթ ունեցան շփվելու և լուսանկարվելու տուն- թանգարանի հիմնադիր Մաչանի հետ, ով մեծ սիրով և ջերմությամբ ընդունեց նրանց:
Երեխաները էքսկուրսիայի ընթացքում այցելեցին նաև Սուրբ Հռիփսիմե եկեղեցի.
էքսկուրսիան անցավ հետաքրքիր և բովանդակալից:

Категория: նորություններ | Просмотров: 502 | Добавил: varssh | Дата: 06.05.2019

Ապրիլի 29-ին 4-րդ դասարանների սովորողների մասնակցությամբ կայացավ մրցույթ – վիկտորինա << Հայաստանը և Ֆրանսիան որպես բարեկամ երկրներ>> խորագրով:
Մրցույթի նպատակն էր առավելագույնս իմանալ երկու բարեկամ երկրների մշակույթը և պատմությունը:
Մրցույթը կայացավ 3 փուլով : Երեք մրցակից թիմերն էլ ժյուրիի կողմից արժանանալ պատվոգրի: Մրցույթը կազմակերպել էր ֆրանսերենի ուսուցչուհի Շ. Աղաբալյան:

Категория: միջոցառումներ | Просмотров: 337 | Добавил: varssh | Дата: 06.05.2019

Ապրիլի 26 –ին հ. 45 հիմնական դպրոցում տեղի ունեցավ միջոցառում 5բ դասարանի մասնակցությամբ ` << 0-ի դատը>> խորագրով, որը կազմակերպել էր մաթեմատիկայի ուսուցչուհի Ս. Մելիքսեթյանը: Միջոցառումն ընդգրկվում էր դատավարություն,որի ողջ ընթացքը 0-ի ողջ հատկություններն էին:Միջոցառումը շատ հագեցած և հետաքրքիր բովանդակությամբ դատավարական բեմականացում էր ` դատական ատյանի մարմիներով, վկաներով: Ընթացքը հարուստ էր բազմաթիվ աֆորիղմներով , երգերով ,0-ի կիրառական նշանակության մասին բավականին խորիմաստ մտքերով: Այն ճանաչողական մեծ նշանակության միջոցառում էր , որի միջոցով աշակերտները հասկացան ինչ է դատավարությունը և, որ կյանքում միշտ հաղթում է ազնվությունը,արդարությունը:

Категория: միջոցառումներ | Просмотров: 458 | Добавил: varssh | Дата: 03.05.2019

Ապրիլի 23 –ին ռուսաց լեզվի շունչն էր թևածում հ. 45 հիմնական դպրոցում և ուրախ տրամադրություն լցնում դահլիճը: I I գ դասարանի սաները(ուսուցչուհի ` Լ. Իրիցյան ) ամբողջովին գիտակցելով օրվա կարևորությունը կարողացան իրենց ուսուցանածը վարժ ու հստակ մատուցել։ Մեր փոքրիկները փայլեցին, հիացրեցին ու զարմացրեցին իրենց գիտելիքներով, գեղեցիկ ու անկաշկանդ ելույթով: Ուսուցչուհու քրտնաջան աշխատանքը տվեց իր քաղցրահամ պտուղները և հերթական անգամ համոզվեցինք, որ մեր բալիկների կրթության հիմնաքարը ամուր է դրված, իսկ ռուսերեն լեզվի տառաճանաչության կարևոր առաքելությունը՝ կատարված: Միջոցառումն անցավ ուրախ և ջերմ մթնոլորտում` ժպիտներ պարգևելով թե՛ ծնողներին, թե՛ ուսուցչական կոլեկտիվին և թե՛ հյուրերին:

Категория: միջոցառումներ | Просмотров: 392 | Добавил: varssh | Дата: 02.05.2019

Ապրիլի 18-ին տեղի ունեցավ երգի խմբակի հանդեսը` նվիրված Երևանի 2800-ամյակին: Երգչախմբի կատարմամբ հնչեցին երգեր` նվիրված վարդագույն Երևանին: Երեխաները սիրով և ոգևորված երգում, ապրում էին երգի յուրաքանչյուր հնչյունը, տողը, մեղեդին: Երեխաների կատարումները ներկաներին պարուրեցին գարնանային թարմ շնչով:

Категория: միջոցառումներ | Просмотров: 298 | Добавил: varssh | Дата: 02.05.2019

Ապրիլի 5-ին 2բ դասարանի դասվար Ռ. Սահակյանը կազմակերպել էր միջոցառում` նվիրված մայրության ու գեղեցկության տոնին: Սովորողները միջոցառումը սկսեցին Հայաստանին և հայրենիքին նվիրված ոգեշունչ խոսքերով` հատկապես ընդգծելով ‹‹մայր ›› բառը` մայր Հայաստանի, մայր հող, մայր գետ, մայր հայրենիք… Նրանք ներկայացրին Ավետման տոնի իմաստը, որն այսօր համարվում է մայրության ու գեղեցկության տոն: Սովորողներն արտահայտիչ ասմունքեցին մորը նվիրված բանաստեղծություններ, երգեցին և միջոցառումը գեղեցկացրին իրենց նազանի պարերով: Նրանք չմոռացան նաև Արցախյան հերոսամարտին մասնակցած հայ մայրերին: Նշեցին ,որ կանանց միջազգային տոն է համարվում Մարտի 8-ը: Սովորողներն իրենց մայրերին նվիրեցին իրենց սերն ու համբույրները: Միջոցառումն ավարտվեց մեծ բանաստեղծ Ե. Չարենցի խոսքերով. ‹‹ Ինչքան որ հուր կա իմ սրտում- բոլորը քեզ››: Երեխաները գեղեցիկ ասմունքում և երգում էին: Միջոցառումը շատ հետաքրքիր էր և հագեցած:

Категория: միջոցառումներ | Просмотров: 566 | Добавил: varssh | Дата: 02.05.2019

Մարտի 22-ին IV բ դասարանի սովորողները (դասղեկ` Գ. Բաղդասարյան) կազմակերպել էին միջոցառում ` ‹‹Զատիկ ›› խորագրով:Միջոցառման ընթացքում թևածեցին երգեր թեմային համապատասխան, ներկայացրեցին օրվա խորհուրդը, նշեցին Հիսուս Քրիստոսի անցած ճանապարհը, ներկայացրին հայկական պարեր: 
Բարձր տրամադրությունը և ջերմ ժպիտը սովորողներից փոխանցվեց հանդիսատեսին:

Категория: միջոցառումներ | Просмотров: 328 | Добавил: varssh | Дата: 02.05.2019

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը՝ Զատիկը, հ. 45 հիմնական դպրոցում նշվեց յուրովի ։ Ամեն մի դասարան ներկայացավ իր ինքնատիպ ու գեղեցիկ զատկական սեղանով՝ երեխաների ձեռքի թեմատիկ աշխատանքներով, տոնին բնորոշ ավանդական ուտեստներով, բացառիկ ու յուրօրինակ իրերով, ջերմությամբ ու բարությամբ, սիրով ու խնդությամբ: Խայտաբղետ գույների մեջ ամենավառն ու ներդաշնակը նաև մեր աշակերտներն էին :

Категория: նորություններ | Просмотров: 304 | Добавил: varssh | Дата: 23.04.2019

Ապրիլի 20-ին հ. 45 հիմնական դպրոցի կարատեի խմբակի երեխաները ( մարզիչ` Ա. Գրիգորյան) մասնակցեցին <<Դինամո >>մարզադահլիճում անցկացվող կարատեի միջազգային առաջնությանը: Առաջնությանը մասնակցում էին Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Հնկաստանի հավաքականները: Չնայած մեր երեխաներն առաջին անգամ էին մասնակցում միջազգային առաջնությանը , բայց բոլորն էլ հանդես եկան շատ լավ : Հովհաննիսյան Ավետիսը փայլուն հանդես եկավ և զբաղեցրեց III պատվավոր տեղը:

Категория: նորություններ | Просмотров: 318 | Добавил: varssh | Дата: 23.04.2019

Ապրիլի 15-ին հ. 45 հիմնական դպրոցի Vա դասարանում անցկացվեց բաց դաս ‹‹Մաթեմատիկա›› առարկայից (ուսուցչուհի՝ Ս. Մելիքսեթյան ): Դասի թեման էր ‹‹Կոտորակներ›› , նպատակն էր ամրապնդել ու խորացնել գիտելիքները կոտորակների մասին , մեծացնել հետաքրքրությունը կոտորակների նկատմամաբ :
Աշակերտները կարճ ժամանակում լուծեցին խաչբառը, բացեցին գաղտնագիրը՝ կոտորակ: Ցույց տվեցին իրենց բանիմացությունը կոտորակների ծագման , գործածության , կիրառման վերաբերյալ: Գեղեցիկ աֆորիզմներով ներկայացրին մարդու և կոտորակի նմանությունը: Հետաքրքիր ստենդների միջոցով կատարեցին տարբեր առաջադրանքներ և լուծեցին խնդիրներ , ինչպես նաև բանավոր հարցումների միջոցով ամրապնդվեցին գիտելիքները տեսական նյութի շուրջ:

Категория: բաց դասեր | Просмотров: 456 | Добавил: varssh | Дата: 23.04.2019

Ապրիլի 10-ին հ. 45 հիմնական դպրոցի V գ դասարանի սովորողները (ուսուցչուհի՝ Ա. Սահակյան) կազմակերպել էին միջոցառում ՝ նվիրված հազարագանձ հայոց լեզվին: Միջոցառման ընթացքում թևածեցին երգեր թեմային համապատասխան, գովերգեցին և մեծարեցին բազմադարյան պատմություն ունեցող մեր ոսկեղենիկ լեզուն՝ որպես բոլոր գիտությունները սովորելու կախարդական բանալի: Երեխաների շուրթերից հնչեցին պատառիկներ գրաբարով, միջին հայերենով և աշխարհաբարով: Բարձր տրամադրությունը և ջերմ ժպիտը սովորողներից փոխանցվեց հանդիսատեսին:

Категория: միջոցառումներ | Просмотров: 343 | Добавил: varssh | Дата: 11.04.2019

Այցելություն թանգարաններ...

Категория: նորություններ | Просмотров: 316 | Добавил: varssh | Дата: 11.04.2019

Մարտի 23-ին հ 45 հիմնական դպրոցի V ա դասարանի աշակերտները Ն. Մարտիրոսյանի ուղեկցությամբ այցելեցին Էջմիածնի Բալենիների փողոցի գողտրիկ անկյունում գտնվող Մաչանենց տուն։
‹‹Հայ միասնության խաչ›› բարեգործական մշակույթային հասարակական կազմակերպության հիմնադիր – նախագահ Գ. Մաչանենց Բաբախանյանը 2010 թվականին հիմնադրել է ‹‹Մաչանենց տուրիզմ և արտ›› սոցալական ձեռնարկությունը: Այնտեղ ցուցադրված էին տարբեր ժամանակաշրջանների հայկական կենցաղավարման նմուշներ և մշակույթային արժեք ներկայացնող իրեր: Առկա էին Հայաստանի տարբեր տարածաշրջանների հազարամյա կավե նմուշներ:
Մեր երեխաները մասնակցեցին վարպետության դասերին և իրենց ձեռքով պատրաստեցին կավե իրեր ու տիկնիկներ: Մեծ ոգևորությամբ մասնակցեցին և ծանոթացան լավաշ թխելու արվեստին:

Категория: նորություններ | Просмотров: 400 | Добавил: varssh | Дата: 02.04.2019

Հ․ 45 հիմնական դպրոցի մանկավարժական կազմը և աշակերտները մասնակցեցին մարտի 23-ի համաքաղաքային ծառատունկ-շաբաթօրյակին։ «ԷյԹիՓի» (Հայաստան ծառատունկ ծրագիր) բարեգործական հիմնադրամը դպրոցին տրամադրել էր տույայի 20 տնկի, որոնք երեխաները մեծ ոգևորությամբ տնկեցին։

Категория: նորություններ | Просмотров: 362 | Добавил: varssh | Дата: 02.04.2019

Մարտի 21-ին հ. 45 հիմնական դպրոցի 28 աշակերտներ ակտիվորեն մասնակցեցին «Այբ» կրթական հիմնադրամի կողմից կազակերպվող «Կենգուրու» մաթեմատիկական մրցույթին և փորձեցին իրենց մաթեմատիկական և տրամաբանական ունակություններն ու հմտությունները:

Категория: նորություններ | Просмотров: 350 | Добавил: varssh | Дата: 22.03.2019

Մարտի 20-ին VIIIա, VIIIբ և VIIIգ սովրողների մասնակցությամբ (ուսուցչուհի՝ Լ.Վարդանյան) տեղի ունեցավ վիկտորինա-մրցույթ , թեման՝ ‹‹Հնդկաստան››: Վիկտորինա- մրցույթի շրջանակում աշակերտները հարստացրել էին իրենց գիտելիքները Հնդկաստանի մասին՝ գտնելով մի շարք տարբերություններ, ինչպես նաև նմանություններ Հայաստանի և Հնդկաստանի միջև: Մրցույթի նպատակն էր ընդլայնել աշակերտների աշխարhայացքը, բացահայտել Հնդկաստանի մշակույթը, կրոնը և սովորույթները: Սովրողները լավ պատրաստված էին և պարգևատրվեցին պատվոգրերով:

Категория: միջոցառումներ | Просмотров: 308 | Добавил: varssh | Дата: 22.03.2019

Մարտի 20-ին V ա դասարանում (ուսուցչուհի՝ Շ. Աղաբալյան) բաց դաս էր, թեման՝ ‹‹Երևան››: Ամբողջ դասի ընթացքում աշակերտները խոսեցին մեր մայրաքաղաքի տեսարժան վայրերի մասին , կարդացին և թարգմանեցին դասը , արտասանեցին բանաստեղծություններ Երևան քաղաքի մասին Դասը հագեցված էր դիդակտիվ նույթերով և բավականին հետաքրքիր ու բովանդակալից էր:

Категория: բաց դասեր | Просмотров: 377 | Добавил: varssh | Дата: 22.03.2019

Մարտի 19-ին vբ դասարանի սովորողների մասնակցությամբ տեղի ունեցավ միջոցառում ‹‹ Հանդիպում Մ . Գոշի և Վ. Այգեկցու հետ›› խերագրով(ուսուցչուհի՝ Ա. Փարսադանյան):
Սովորողները մտովի հայտնվեցին 12-13 –րդ դարերում, հանդիպեցին Գոշին և Այգեկցուն, զրուցեցին նրանց հետ, ծանոթացան նրանց կյանքին ու գործունեությանը: Ապա երեխաներն իրենք պատմեցին առակագիրներին , թե ինչեր են կատարվել նրանցից հետո: Ասացին, որ իրենք հիշում են Գոշին ու Այգեկցուն և դաստիարակվում նրանց խրատներով: Բեմադրեցին մեծ առակագիրների առակներից : Միջոցառումը հետաքրքիր էր և բովանդակալից:

Просмотров: 360 | Добавил: varssh | Дата: 22.03.2019


Մարտի 18-ին տեղի կունեցավ մաթեմատիկական խաղ մրցույթ, որին մասնակցում են VI, VII, VIII դասարանի երեխաները(ուսուցչուհիներ՝ Գ. Բաղրանյան, Լ. Ադամյան, Գ. Ադամյան): Մրցույթի նպատակն էր նպաստել աշակերտների անհատական ունակությունների զարգացմանը և ակտիվացնել նրանց ճանաչողական գործունեությունը, ամփոփել նրանց գիտելիքները մաթեմատիկայից:

Категория: միջոցառումներ | Просмотров: 337 | Добавил: varssh | Дата: 22.03.2019

1.03.2019г. в IV a кллассе(преподаватель Гаспарян С. А.) был проведен урок русскою языка на тему << Шар в окошке>> . 
На уроке была проведена работа по сознательному и беглому чтению уча
щимися текста и по подготовке класса к персеказу текста, а также все работы учительницы были направлены на воспитание в детях чувства сострадания к слабым, заботы о них,на сплочение классного коллектива,осознание учащимися ценности дружбы,поддержки и взаимовыручки.Учительница использовала на уроке интерактивный метод Боно,,Шесть Шапок Мышления’’.

Категория: բաց դասեր | Просмотров: 297 | Добавил: varssh | Дата: 22.03.2019

Մարտի 6-ին հ. 45 հիմնական դպրոցի VI  բ դասարանում անցկացվեց բաց դաս ‹‹Բնագիտություն ›› առարկայից (ուսուցչուհի՝ Ա. Առաքելյան), դասի թեման ‹‹Բույսերի գեներատիվ օրգանները: Ծաղիկ պտուղ, սերմ››:  Դասի նպատակն էր բացահայտել սովորողների գիտելիքները բույսերի դերի և նշանակության մասին:

Աշակերտները խոսեցին  ծաղկավոր բույսերի գեներատիվ կառուցվածքի , բույսերի վեգատիվ և գեներատիվ օրգանների տարբերության մասին ,կարևորեցին  բույսերի  նշանակությունը բնության և մարդու կյանքում: Ցուցադրեցին ծաղիկի մոդելը,  խմբային մեթոդով աշակերտները բաժանվեցին խմբերի ու կարճ ժամանակում կարողացան լուծել խաչբառներ: Դասի ընթացքում օգտագործվեցին  ՏՀՏ  միջոցներ և սովորողները դիտեցին տեսանյութ : Երեխաներն իրենց թե´ գեղեցիկ խոսքով , թե´ խորիմաստ աֆորիզմներով ցույց տվեցին , որ բնությունը մեր մեջ է, մենք` բնության:

Категория: բաց դասեր | Просмотров: 368 | Добавил: varssh | Дата: 15.03.2019

Փետրվարի 26-ին VIII ա դասարնում անգլերենի ուսուցչուհի Գ. Մկրտչյանը կազմակերպել էր բաց դաս «Տոներ և ավանդույթներ» թեմայով:
Դասն սկսվեց ընդհանուր հարցերով, սովորողները խոսեցին Անգլիայի մասին , կատարեցին շրջագայություն Լոնդոնի տեսարժան վայրերով, ներկայացրեցին մի հեքիաթային քաղաք՝ իր հիասքանչ վայրերով:
Այնուհետև սահուն անցում կատարեցին բուն թեմային ՝ ներկայացնելով ՝ ինչ է տոնը , ավանդույթը, սովորույթը , ի՞նչ են զգում , երբ տոն է : Ներկայացրեցին հայկական և անգլիական տոների նմանությունը և տարբերությունը: Յուրաքանչյուր տոնի կապակցությամբ կատարեցին մի բնորոշ , յուրահատուկ արարողություն , երկխոսությամբ ներկայացրեցին ապրիլյան կատակներ, խոսեցին Զատիկի մեծ պահքի մասին, վառեցին ‹‹ Ջեքի ճրագը››:
Սովորողներնը հերթով անդրադարձան բոլոր տոներին: 
Վալենտինի օրվա կապակցությամբ բացվեց Վալենտինի տուփը, կարդացին իրենց պատրաստած բացիկները: Կազմեցին պրիզմա ‹‹ Holiday›› բառով,ասեցին ասույթներ, լուծեցին մեկ ռեբոս,զույգերով ներկայացրեցին լավ և վատ սովորույթները, նպատակը բացառել վատ սովորույթները:
Դասի ժամանակ կատարվեց նաև խմբային աշխատանք և դասը ամփոփեցին համագործակցային մեթոդով:

Категория: բաց դասեր | Просмотров: 369 | Добавил: varssh | Дата: 12.03.2019

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2024  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները
  • Ստեղծել կայք
  • Ամեն ինչ վեբ մասնագետի համար
  • Ծրագրեր բոլորի համար
  • Զվարճանքների աշխարհ
  • Рунет-ի ամենալավ կայքերը
  • Խոհարարական  բաղադրատոմսեր


  • Copyright MyCorp © 2024