Գլխավոր էջ
 
Երևանի հ.45 հիմնական դպրոց Չորեքշաբթի, 17.04.2024, 02:20



Ողջույն Гость | RSS
Գլխավոր էջ
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
տեղեկություններ դպրոցի մասին [1]
տնoրինություն [4]
ուսուցչական կազմ [4]
աշակերտական կոմիտե [2]
նորություններ [490]
միջոցառումներ [135]
բաց դասեր [145]

Մեր հարցումը
Գնահատեք h.45 հիմնական դպրոցի կայքը
Всего ответов: 329

Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Գլխավոր էջ » 2023 » Մայիս » 30

Վերջին դաս

Категория: նորություններ | Просмотров: 39 | Добавил: varssh | Дата: 30.05.2023

Մայիսի 24-ին Սիրահարների այգում անցկացվեց բնասիրական փառատոն <<Պահպանենք բնությունը>> խորագրով : Փառատոնին մասնակցում էին Երևանի 11 դպրոցներ և մարզամշակութային կենտրոններ: Խմբերը ներկայացան պարային , համերգային և թատերական համարներով: Մրցույթի ամփոփման արդյունքում Երևանի հ. 45 հիմնական դպրոցի սաները զբաղեցրին 1-ին պատվավոր տեղը և ստացան պատվոգիր:

Категория: նորություններ | Просмотров: 50 | Добавил: varssh | Дата: 30.05.2023

Մայիսի 19-ին Երևանի հ. 45 հիմնական դպրոցի դահլիճում հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ա. Փարսադանյանն ու պատմության ուսուցչուհի Ա. Բաղդասարյանը VII ա դասարանի սովորողների մասնակցությամբ բեմականացրին Ն. Զարյանի <<Արա Գեղեցիկ>> դիցապատմական ողբերգությունը: Դահլիճում տիրում էր հայոց հնագույն ժամանակաշրջանի ոգին: Հանդիսատեսն ու մասնակիցները տեղափոխվել էին դարերի խորք:

Ասորեստանի թագուհին ՝ գեղեցկուհի Շամիրամը , ցանկանում էր ծնկի բերել Հայոց աշխարհը , Արա Գեղեցիկին, բայց Արան , աննկուն կամք դրսևորելով , գերադասեց մահը ստրկությունից:

Սովորողները հրաշալի ներկայացրին ողբերգությունը : Հնչեց այդ ժամանակաշրջանին հատուկ երաժշտություն: Նոր սերունդը անցյալի վառ ու շքեղ օրինակով հայրենասիրական դասեր քաղեց <<Արա Գեղեցիկ>>ողբերգությունից: Ներկա գտնվողները մեծ բավականություն ստացան:

#Երևանիքաղաքապետարանիաշխատակազմիհանրակրթությանվարչություն

Категория: միջոցառումներ | Просмотров: 44 | Добавил: varssh | Дата: 30.05.2023

Գրքերը մտքի նավերն են, որոնք ճանապարհորդում են ժամանակի ալիքների վրայով և տանում իրենց թանկարժեք բեռը սերնդե սերունդ։

Մայիսի 23- ին III գ դասարանի աշակերտները (դասվար Ա. Բաբասյան) ամփոփեցին « Ընթերցանությունը տարրական դպրոցում» ծրագրի շրջանակներում կազմակերպված « Հեքիաթների աշխարհում» նախագծային աշխատանքը ՝ ներկայացնելով բաց դասղեկի ժամ։ Դասի ընթացքում կիրառվեցին նորագույն մեթոդներ և հնարներ։ Աշխատանքն ինքնին հետաքրքրական էր նրանով, որ ակտիվ մասնակցություն էր դրսևորել նաև ծնողական կոլեկտիվը , և յուրաքանչյուր խումբ ինքն էր որոշել՝ ինչպես ներկայացնել հանձնարարված հեքիաթը։ Նպատակը մեկն էր՝ տալ հնարավորություն ինքնադրսևորվելու , ակտիվանալու, ինքնուրույնության զարգացման և ևս մեկ անգամ ընդգծելու ու արժևորելու ընթերցանության դերը մարդու կյանքում։ Դասը հագեցած էր, ուսանելի՝ տոգորված նորարար շնչով։

Բարեխիղճ աշխատանքի համար երեխաները պարգևատրվեցին շնորհակալագրով։ Միջավայրը ջերմ էր ու սրտառուչ։

Категория: բաց դասեր | Просмотров: 34 | Добавил: varssh | Дата: 30.05.2023

Այց Գյումրի

VI գ դասարան

Категория: նորություններ | Просмотров: 40 | Добавил: varssh | Дата: 30.05.2023

Մայիսի 22-ին աշխարհը նշում է Կենսաբազմազանության միջազգային օրը: Սա այն օրերից մեկն է, երբ ևս մեկ անգամ պետք է վերանայել մեր վերաբերմունքը բնության և կենսաբազմազանության հանդեպ։ Թեև շատերը չեն գիտակցում բնության դերը մեր կյանքում, սակայն դա շարժիչ գործոն է, և կա անհրաժեշտություն վերագնահատել և պաշտպանել այն գանձը, որը մենք ունենք։

Կենսաբազմազանության միջազգային օրվա առթիվ Երկրաբանական թանգարանի տնօրինության նախաձեռնությամբ կազմակերպվել էր էքսկուրսիա դեպի «Ջրվեժ» անտառապարկ: Երևանի հ. 45 հիմնական դպրոցի Էկո ակումբի սաները մասնակցեցին <<Երկիր մոլորակն իմ տունն է>> խորագրով սեմինար - միջոցառմանը և ստացան հավաստագիր:

#Երևանիքաղաքապետարանիաշխատակազմիհանրակրթությանվարչություն

 

Категория: նորություններ | Просмотров: 45 | Добавил: varssh | Дата: 30.05.2023

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2023  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները
  • Ստեղծել կայք
  • Ամեն ինչ վեբ մասնագետի համար
  • Ծրագրեր բոլորի համար
  • Զվարճանքների աշխարհ
  • Рунет-ի ամենալավ կայքերը
  • Խոհարարական  բաղադրատոմսեր


  • Copyright MyCorp © 2024